Posted in Երկրաչափություն 9

Խնդիրներ թեստերից

1)C կետը AB հատվածի կետ է, ընդ որում՝ AC : CB = 3 : 5 :Գտեք AB հատվածի երկարությունը, եթե AC = 15:
40

2)Հավասարասրուն սեղանի սրունքը հավասար է փոքր հիմքին և մեծ հիմքից փոքր է 6 անգամ։ Գտե՛ք սեղանի մեծ հիմքը, եթե պարագիծը 54 է:
18

3)Տրված են A(-4; 0), B(4; 4) և C(2; –8) կետերը:
Գտեք AB հատվածի միջնակետի կոորդինատները։
(0;2)
Գտեք AB և AC վեկտորների սկալյար արտադրյալը։
-40

4)Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 7 և 24:
Գտե՛ք եռանկյան պարագիծը:
56
Գտե՛ք եռանկյան ներքնաձիգին տարված միջնագծի երկարությունը։
12,5
Գտե՛ք եռանկյանը ներգծված շրջանագծի շառավիղը:
3

5)O-ն C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյանը ներգծված
շրջանագծի կենտրոնն է, և AC = 3, BC = 4 :
Գտե՛ք AOB անկյան աստիճանային չափը:
135°
Գտե՛ք AOB եռանկյան մակերեսը:
3

6)Գտե՛ք 8; 10; 14 երկարությամբ կողմերով եռանկյան ամենամեծ կողմին տարած միջնագիծը։

2√37​