Posted in Պատմություն 9

Առաջադրանքներ՝ Պատմություն,9-րդ դասարան (Մայիսի 5-10)

Մինչև 1970-ական թթ. ի՞նչ փոփոխություններ էին կատարված արդյունաբերության ոլորտներում։

Հիմնվեցին նոր գործարաններ, շինանյութերի ձեռնարկություններ և սկսվեց ճշգրիտ մեքենաների արտադրություն: Արդյունաբերությունը, որը նախկինում կենտրոնացած էր միայն մեծ քաղաքներում, սկսեց տարածվել նաև փոքր քաղաքներում և շրջաններում:

Ներկայացրեք ՀՀ-ի ինչ արդյունաբերական ոլորտներ էին առաջատար։

Առաջատար էին պղնձի, ալյումինի, մոլիբդենի արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը, ճշգրիտ մեքենաշինությունը և էներգետիկան:

Ի՞նչ զարգացումներ արձանագրվեցին արդյունաբերության ոլորտում։ Նշեք՝ քանի ձեռնարկություն էր գործում Հայաստանի տարածքում։

Ստեղծվեցին գիտաարտադրական միավորումներ, զարգացավ լեռնաքիմիական և մետալուրգիական ոլորտը:

Ե՞րբ և ի՞նչ տեմպերով աճեց արդյունաբերության արտադրանքի արժեքը։

1947 թվականից զարգացումը նոր թափ առավ և պահպանվեց արագ տեմպերով: Իսկ 1970–1980-ական թթ. աճի տեմպերով Հայաստանը ԽՍՀՄ-ում գրավում էր երկրորդ տեղը:

1950–ական թթ. մինչև 1982 թ. ընթացքում արդյունաբերության ինչ զարգացումներ արձանագրվեցին։

Գյուղատնտեսություն և բնապահպանություն

Ինչպե՞ս էր փոխվել Հայաստանի գյուղատնտեսությունը և ինչ արդյունքներ էր ցույց տալիս։

Պատերազմից հետո վիճակը վատ էր: Հետագայում մեքենաների թիվը աճեց, կառուցվեցին ջրամբարներ ու ջրանցքներ Եղան որոշակի վերելքներ, բայց գյուղատնտեսության արդյունավետությունը մնում էր ցածր, քանի որ կոլտնտեսական շահագրգռվածություն չկար:

Ներկայացրեք գյուղատնտեսության ոլորտում ԽՍՀՄ-ի առաջատար հանրապետություններից մեկը լինելու փաստը։

Հայաստանը որոշ մշակաբույսերի և արտադրանքի տեսակներով կարևոր դեր ուներ, բայց 2-3 անգամ հետ էր մնում Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից։

Ե՞րբ է ձևավորվել և շահագործման հանձնվել Արփա-Սևան ջրատար թունելը։ Ի՞նչ նշանակություն ուներ և ունի Արփա-Սևան ջրատարի շահագործումը բնապահպանական և տնտեսական առումով Հայաստանի համար։

Շինարարությունը սկսվել է 1961-ին և տևել շուրջ 20 տարի, իսկ հետո շահագործման է հանձնվել 1981 թ։

Posted in Հանրահաշիվ 9

ԱՆՎԵՐՋ ՆՎԱԶՈՂ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ

Երկրաչափական պրոգրեսիան անվանում ենք անվերջ նվազող, եթե նրա հայտարարը բացարձակ արժեքով փոքր է մեկից:

q հայտարարով {an} անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարը
S = a1/(1 — q) արտահայտության արժեքն է:

Օրինակ 1.
{an} անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայում a1= 6, q = 1/3: Հաշվենք պրոգրեսիայի գումարը:
Լուծում.

Օրինակ 2.

Հաշվենք 2 + 2/3 + 2/9 + 2/27 +… գումարը:
Լուծում.
Նկատենք, որ յուրաքանչյուր հաջորդ կոտորակը նախորդից փոքր է 3 անգամ։ Ուրեմն՝ q = 1/3: Քանի որ a1 = 2 ուրեմն՝

Առաջադրանքներ․
1)Պարզե՛ք՝ արդյոք տրված երկրաչափական պրոգրեսիան անվերջ նվազո՞ղ է.

ա)Այո
բ)Այո
գ)Ոչ
դ)Ոչ
ե)Ոչ
զ)Այո
է)Ոչ
ը)Ոչ

2)Պարզե՛ք՝ արդյոք տրված երկրաչափական պրոգրեսիան անվերջ նվազո՞ղ է: Եթե անվերջ նվազող է, ապա հաշվե՛ք պրոգրեսիայի գումարը.

ա)Այո, 1/3
բ)Այո, 1
գ)Ոչ
դ)Այո, 300.125

3)Հաշվե՛ք անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարը.

ա)1.25
բ)10
գ)-2,5
դ)-4
ե)14
զ)5.5
է)-16/3
ը)-91