1. Հաստատի՛ր կամ հերքի´ր (այո՛, ո՛չ) պնդումները H2S քիմիական բանաձևն ունեցող նյութի վերաբերյալ.
ա) բարդ նյութ է. այո
բ) քիմիական բանաձևն արտասանվում է հաշ-ես. ոչ
գ) մոլեկուլում տարրերի զանգվածների հարաբերությունն է 1:16 ոչ
դ) մոլեկուլում տարրերից մեկի A=16: այո
2. Նյութի քիմիական բանաձևի արտասանությունն է հաշ-2-էս-0-3.
ա) գրի՛ր այդ նյութի բանաձևը.
H2SO3
բ) հաշվի՛ր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
Mr(H2SO3)=2*1+32+3*16
Mr=82
գ) որոշի՛ր նյութի մոլեկուլի իրական զանգվածը (զ.ա.մ.).
Մոլեկուլի իրական զանգվածը՝ 82 զ.ա.մ.
դ) հաշվի՛ր էս արտասանությամբ տարրի զանգվածային բաժինը (%):
ω(S)≈32/82*100%
ω(S)≈39.02%
3. Արտածի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե մոլեկուլում ω(S) = 40%, ω(0) = 60% :
ω(S)=40%, ω(O)=60%
32/32+16x=0.4
x=3
Բանաձևը՝ SO3
4. Որոշի՛ր ծծումբ տարրի զանգվածային բաժինը (%) այն միացությունում, որի մոլեկուլում ծծմբի ատոմների թիվը մեկ է, թթվածնինը՝ ծծմբի ատոմների թվից չորս անգամ մեծ, իսկ ջրածնինը` թթվածնի ատոմների թվից երկուսով պակաս: Պատասխանում ներկայացրո՛ւ
ա) նյութի բանաձևը.
Բանաձևը՝ H2SO4
բ) տարրի զանգվածային բաժինը (%) հարյուրերորդական թվի ճշտությամբ:
ω(S)=32/2+32+4*16 ⋅100%
ω(S)=32/98⋅100%≈32.65%