Posted in Հանրահաշիվ

Բնական թվի աստիճանի բարձրացում

1․Հաշվե՛ք՝
ա) 33=3x3x3=27
բ) 82=8×8=64
գ) 64 =6x6x6x6=1296
դ) 12000=1

2․Գրե՛ք ցուցչային տեսքով՝
ա) 2 ⋅ 2 ⋅ 2=23
բ) 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5=56
գ) 2⋅ 2 ⋅ 2=25

3․Գրե՛ք 10n տեսքով՝
ա) հարյուր հազար=105
բ) մեկ միլիոն=106

4․Հաշվե՛ք 103և 62 թվերի արտադրյալը
103x62= 1000×36=36000

5․Ի՞նչ նշան ունի բացասական թվի
ա) 3-րդ աստիճանը = —
բ) 4-րդ աստիճանը = +

6․Համեմատե՛ք
ա) 53 < 35
բ) (−2)3 < (−3)2 

7․Համեմատե՛ք
ա) 230 < 231 
բ) 710 < 910 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Վիլյամ Սարոյան ,,Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականություննու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: 

Ապականություն-կեղտոտություն

Անկաշկանդ-ազատ,ինքնագլուխ

Առաքինություն-ազնվություն

Ահ-վախ

Մազապուրծ-ազատված

2. Բացատրի՛ր հետևյալ տողը. Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Եղիր միշտ բարի, և թող բոլորը տեսնեն քո բարությունը, նաև տարածիր այն շուրջբոլորը։ Բարությունն այս աշխարհն ավելի պայծառ դարձնելու միջոց է։

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…

Հեղինակը կարծում է, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել,որովհետև մարդ կարող է լինել տեսքով գեղեցիկ, սակայն հոգով լինի չար կամ էլ՝ հակառակը։ Չնայած հիմա արդեն կարծիքը շատերի մոտ փոխված է։ Իմ կարծիքով շփվելը մարդու մասին ավելին կասի քան՝ տեսքը ։

4. Ի՞նչ ես հասկանում ,,կյանքի ժամեր,, ասելով:
Գիտեք, որ ձեր կյանքի ժամերը հենց ձեր կյանքի մի փոքրիկ մասն են կազմում։ Ամենահայտնի ասացվածքներից մեկում ասվում է, որ ամեն ինչ սկսվում է մանրուքներից և այստեղ էլ քո կյանքի ժամերը կարող են մեծ բաներ փոխել քո ապագա կյանքի ընթացքում։

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր: 

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:

Այս հատվածը իմ դուրը եկավ, քանի որ մարդ պետք է գեղեցիկ լինելուց բացի նաև լինի խելամիտ։

Posted in Ֆիզիկա 7, Uncategorized

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։

4.09-8.09

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։

2․Ի՞նչ է բնության երևույթը։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

5․Բերել ֆիզիկական երևույթների օչինակներ։

6․Թվարկել ֆիզիկական երևոյթների տեսակները։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։

8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։

9․Ի՞նչ է մատերիան։

10․Ո՞րն  էֆիզիկայի հիմնական խնդիրը։

Լրացուցիչ առաջադրանք․սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։

Կարդալ,ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։

Posted in Երկրաչափություն

Հատված։Հատվածների չափումը

24. M կետը AB հատվածի միջնակետն է: AB-ի երկարությունը 15 սմ է: Գտեք MB հատվածի երկարությունը:7․5

25. K կետը CD հատվածի միջնակետն է. ընդ որում` CK=12 սմ: Գտեք CD հատվածի երկարությունը:24

26. P կետը MN հատվածի կետ է, ընդ որում` MP = 8 սմ: Գտեք PN հատվածի երկարությունը, եթե NM = 21 սմ:13

30. K կետը AB հատվածի կետ է, ընդ որում՝ AK: KB = 4:3: Գտեք AK և KB հատվածների երկարությունները, եթե AB = 28 սմ:12, 16

31. C կետը AB հատվածի կետ է, ընդ որում՝ AC: CB = 2:5: Գտեք AB հատվածի երկարությունը, եթե AC = 6դմ։ 21

Posted in Երկրաչափություն

Երկաչափության ներածություն

Առաջադրանքներ․

1.Գտիր, թե ո՞ր պնդումներն են համապատասխանում C∉p գրառմանը.

C ուղիղն անցնում է p կետով

p ուղիղը չի անցնում C կետով

C կետը p ուղղի կետ է

C կետը չի գտնվում p ուղղի վրա

C կետը գտնվում է p ուղղի վրա

p ուղիղը անցնում է C կետով

2.Ո՞ր պնդումներն են համապատասխանում տրված նկարին.

O∉c ուղղին

O∈c ուղղին

O∈AB հատվածին

O∉AB հատվածին

3.Քանի՞ հատված կա հետևյալ նկարում

9

4.Նշիր նկարում պատկերված հատվածները:

BD BF BC BA

CA CD CE CB

DB  DE DC DA

AC AB AD 

Posted in Հանրահաշիվ

Գծային հավասարումներ․ կրկնություն

1.Լուծեք հավասարումները․

ա)5x+3x-10=14

8x=24

x=3

բ)-3+9y+13-5y=22

4y=12

y=3

գ)(5x+3)-(2x-4)=(x-2)-(x+3)

3x+7=-5

3x=-12

x=-4

դ)2x+1=2x+3

2. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․

ա)Ջրով դույլը կշռում է 10 կգ։Որքա՞ն է կշռում դույլը, եթե հայտնի է, որ այն 9կգ-ով թեթև է նրա մեջ գտնվող ջրից։

x=0.5կգ

բ)Երեք գրադարակներում միասին կա 276 գիրք։Քանի գիրք կա յուրաքանչյուր գրադարակում,եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կա,քան առաջինում,իսկ երրորդում 2 անգամ ավելի գիրք կա,քան առաջինում։

I գրադարակ — x
II գրադարակ — x + 16
III գրադարակ — 2x
x + x + 16 + 2x = 276
4x = 276 — 16
x = 260 : 4
x = 65 (I գրադարակ)
65 + 16 = 81 (II գրադարակ)
65 · 2 = 130 (III գրադարակ)

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Իմ ամառը

Ես իմ ամառվա ընթացքում շատ բաներ եմ հասցրել անել, գնացել եմ տատիկիս տուն, այնտեղ լիքը կատուներ կային մենք նրանց հետ խաղացինք նաև ծանոթացա իմ տարիքի երեխաների հետ և նրանց հետ շատ լավ օրեր անցկացրեցինք։ Նաև ճամփորդեցի իմ ընկերների հետ Արդանիշ իսկ ծնողներիս հետ Սեվան շատ լավ ժամանակ անցկացրեցինք։Եւ դիտել եմ շատ ֆիլմեր, կարող եմ պատմել իմ ամենահավանած ֆիլմի մասին։ Ջումանջի․ Ջոնսթոնի նկարահանած ֆանտաստիկ կատակերգական ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբին Ուիլյամսը։ Նկարահանված է Քրիս Վան Օլլսբուգի համանուն գրվածքի հիման վրա։ Ինձ շատ է դուր եկել այս ֆիլմը որովհետև սիրում եմ ֆանտաստիկ ֆիլմեր։

Posted in Հանրահաշիվ

Մաթեմատիկոսների մասին

Մաթեմատիկոսը գիտնական է, ում ուսումնասիրությունների գլխավոր բնագավառը մաթեմատիկան է։ Մաթեմատիկոսները գործ ունեն քանակի, կառուցվածքի, տարածության, և փոփոխականների հետ։ Որոշ գիտնականներ, որոնց հետազոտությունները ուրիշ բնագավառի են վերաբերում, օրինակ մաթեմատիկական ֆիզիկային, եթե նրանց հետազոտությունները մաթեմատիկայի մասին պատկերացում են տալիս, ապա նրանք նույնպես մաթեմատիկոս են համարվում։

Իսկ հմա կպատմեմ իմ ամենասիրելի մաթեմատիկոսի մասին
Ամենավաղ հայտնի մաթեմատիկոսներից մեկը Թալես Միլետացին էր, համարվել է առաջին իսկական մաթեմատիկոս և առաջին հայտնի անհատ, որին վերագրվել է մաթեմատիկական հայտնագործություն։ Նրան է վերագրվում դեդուկտիվ մտածողության առաջին օգտագործումը երկրաչափության նկատմամբ՝ Թալեսի թեորեմ –ից չորս հետևություն դուրս բերելը։