Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄՏԱԻԿԱ ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՈՒՄԸ

1.Հաշվիր գումարը:

Կոտորակները մի կրճատիր:

4/69+13/69=17/69

2. Կատարիր գումարումը:

Առաջին պատուհանում տեղադրիր + կամ  −: Կոտորակը մի ձևափոխիր:

(−4/23)+(−8/23)=-12/23

3. Հաշվիր՝

5 2/7+44 3/7=49 5/7

4.Կատարիր գումարումը:

8+(−4/5)=+44/5

5.Գումարիր խառը թվերը:

Գրիր անկրճատելի կոտորակ:

3 1/9+29 1/21=32 378/189

6.Գտիր ռացիոնալ թվերի գումարը:

Տեղադրիր անկրճատելի կոտորակ:

5/8+(−1/5)= 32/40

7.Հաշվիր գումարը:

Առաջին պատուհանում տեղադրիր + կամ  −:

2/17+(−9 10/17)=9 12/17

8.Գտիր ռացիոնալ թվերի գումարը:

Առաջին պատուհանում տեղադրիր արդյունքի նշանը: Կոտորակները մի կրճատիր:

0+18/8+(−31/8)=49/8

9.Կիրառելով p/q+m/n=p⋅n+q⋅m/q⋅n բանաձևը, գտիր ռացիոնալ թվերի գումարը:

Պատասխանը մի կրճատիր:

Պատասխան՝ 7/22+(−1/35)=7x-35+22×1/22×1= -267/22

1.Հաշվիր տարբերությունը:

Կոտորակները մի կրճատիր:

(4/76)−(−19/76)=-15/76

2. Կատարիր հանումը:

Առաջին պատուհանում տեղադրիր + կամ  −: Կոտորակը մի կրճատիր:

(−15/76)−22/76= -37/76

3. Կատարիր հանումը:

Առաջին պատուհանում տեղադրիր + կամ  −: Կոտորակները մի կրճատիր:

16/4−24/4=-8/4

4. Հաշվիր ռացիոնալ թվերի տարբերությունը:

Կոտորակը մի կրճատիր:

33/9−1/37=1212/333

5.Կիրառելով p/q−m/n=p⋅n−q⋅m/q⋅n բանաձևը, հաշվիր ռացիոնալ թվերի տարբերությունը:

Պատասխան՝ 23/9−1/8=176

6. Բնական թվից հանիր սովորական կոտորակը:

59−7/11=52/11

7.Գտիր այն ռացիոնալ թիվը, որը 24/36-ով փոքր է −40-ից:

Կոտորակը մի կրճատիր:

Պատասխան՝ -1416/36

8.Պարզիր, թե ո՞ր արտահայտությանն է հավասար հետևյալ տարբերությունը՝ (−11/31)−25/31

Ընտրիր ճիշտ պատասխան(ներ)ը.

−36/31

36/31

25/31+(−11/31)

25/31+11/31

−(25/31+11/31)

(−11/31)+(−25/31)

Posted in Մայրենի 6

Մայրենի

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աճլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղչիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվացքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարդաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918


Երեքշաբթի

1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

Բոլորն ունեն երազանքներ ինչպես նաև ես և այդ երազանքները լինում են ոչ թե մեկ հատ այլ շատ: Ես ձգտում եմ դեպի իմ երազանքները: Իմ կարծիքով եթե մարդ ամեն ինչ ունենեա նա չի ունենեա երազանք: Ես նաև շատեմ ուզում որպիսզի բոլոր երկրներում տիրի խաղաղություն և չլինեն պատերազմներ:

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հօգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Գիրք նվիրելու տոն

Գիրք նվիրելու օրը Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ տոնը նշում ենք փետրվարի 19-ին։ Մենք դասարանում իրար հետ փոխանսկեցինք գրքեր։ Այդ դասը շատ հավես և հետաքրքիր անցավ։ Ես նվիրեցի Ռոբին Հուդ գիրքը Մարիյին ։ Իսկ ինձ Մարիամը նվիրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները և առակները։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

Կարդում ենք արևմտահայերեն։

Լրացուցիչ աշխատանք

  • Լրացնե՛լ շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները։
  • Համացանցից Չարենցի մասին տեղեկություններ գտի՛ր և բլոգումդ համառոտ հրապարակի՛ր։

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

Posted in Առողջագիտություն, Uncategorized

Պատռաստում ենք օճառ

Մենք պատրաստեցինք օճառ որի պռոցեսը մեզ շատ դուր եկավ։Ոնց պատրաստել օճառ,
օճառ պատրաստելու համար անհրաժեշտ է
օճառի հումք
Գունանյութեր
Բազային յուղ
Եթերայուղ
Սպիրտ սփրեյ խցանով
Կաղապար (ֆորմա)
Տախտակ, դանակ, խառնելու փայտ կամ գդալ, հալեցման տարա(կարող եք օգտագործել սովորական ապակյա բանկա)
Հնարավոր են նաև մի շարք այլ հավելումներ։

Մենք վերցրեցինք փոքրիկ ափսե և լցրեցինք ափսեի մեջ ոճառի հումքը իսկ հետո օճառի գույնը և
օճառի հոտ իսկ հետո ֆոռմայի վրա սպիռտ ցանեցինք որ երբ օճառը չորանա կարողանանք հանել նրան, և մեր ստացված օճառը լցրեցինք ֆոռայի մեջ և տարանք հալացնելու միկրոալիքային վառարանում և սպասեցինք որ դա չորանա ու ստացանք օճառ

Posted in Մայրենի 6, Uncategorized

Գարուն

Արդեն գարուն է: Ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուները ու հագնում են գարնանային բաճկոն: Գարնանը մայրիկների ու կանաց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի լեզվի միջազգային օր

Մայրենի լեզվի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Mother Language Day, իսպ.՝ Día Internacional de la Lengua Materna, ռուս.՝ Международный день родного языка, ֆր.՝ la Journée internationale de la langue maternelle), ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։

Posted in Մայրենի 6

Թումանյանական օրերի ամփոփում

Մենք Թումանյանական օրերին սովորեցինք Թումանյանի ստեղծագործությունները ։
Մենք Թումանյանական օրերին նվիրեցինք իրար գրքեր որովհետև գրքերի նվիրելու օրն էր,
Նայ մայրենիի օրն էր։ Թումանյանի իմ ամենասիրելի ստեղծագործությունը դա Հին օրհնություն

Posted in Uncategorized

My favorite pet

My favorite pet is a dog. I love the dog because it protects me, loves me, makes me company and cheers me up.

Իմ սիրելի կենդանին շունն է։ Ես սիրում եմ շանը, քանի որ այն պաշտպանում է ինձ, սիրում է ինձ, ընկերություն է անում և ուրախացնում:

Posted in Առողջագիտություն

Ինչպես ճիշտ կոփվել

Կոփումն առողջ ապրելակերպի բաղադրիչներից մեկն է: Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմի հարմարվելու կարողությունը։ Իսկ թե ինչպե՞ս կոփվել` առանց վնաս հասցնելու օրգանիզմին, կարդա այս հոդվածում:

Առողջ ապրելակերպի կարևոր մասն է կազմում կոփումը: Դեռ հին ժամանակներից մարդկությանը հայտնի էր, որ օրգանիզմի դիմադրողականությունը կարելի է բարձրացնել կոփման միջոցով։ Գոյություն ունեն մարմնի կոփման տարբեր եղանակներ, որոնք օգնում են բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմի` անբարենպաստ պայմաններին հարմարվելու կարողությունը։

Կոփումն իրենից ներկայացնում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են շրջակա անբարենպաստ պայմաններին օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:

Երեխային չմրսեցնելու մտավախությամբ` որոշ ծնողներ մանկական վաղ հասակից սկսած փոքրիկին չափազանց տաք են հագցնում, քնացնում են շատ տաք սենյակում, ծածկում հաստ վերմակներով, տարանցիկ քամուց վախենալով` չեն օդափոխում բնակարանը: Արդյունքում, աստիճանաբար երեխայի ջերմակարգավորման համակարգը ենթարկվում է հետաճի, ինչի հետևանքով նույնիսկ չնչին քամին կարող է վտանգ սպառնալ առողջությանը։

Մինչդեռ որոշ պարզ միջոցառումների կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, եղանակային փոփոխությունների հանդեպ կայունությունը և նույնիսկ կանխարգելել մրսածությունները:

Կոփումը ցանկալի է սկսել վաղ տարիքից:

Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր նյութափոխանակությունը, կայունացնել իմունիտետը և օրգանիզմի` անբերանպաստ պայմաններին հարմարվելու կարողությունը, ամրապնդել նյարդային համակարգը և լավացնել ընդհանուր առողջական վիճակը։

Կոփման նպատակով օգտագործվում են տարբեր ֆիզիկական մեթոդներ, այն է.

  • կոփում օդի միջոցով. սենյակի օդափոխություն, օդային լոգանքներ, զբոսանք և քուն մաքուր օդում, նաև տարվա ցուրտ եղանակին` կրելով եղանակին համապատասխանող հագուստ։
  • Կոփում արևի ճառագայթներով. օրվա որոշակի ժամերինառավոտյան ժամը 10-11-ն է կամ երեկոյան ժամը 17-18-ին, ընդունել արևային լոգանքներ: Սակայն պետք է զգուշանալ արևահարությունից:
  • Կոփում ջրի միջոցով. ջրային լոգանքներ` շփում, ջրցողում, լող:

Կարելի է կոփվել նաև ոտաբոբիկ քայլելու միջոցով. այս դեպքում ակտիվացվում են ներբաններում գտնվող կենսաբանորեն ակտիվ կետերը:

Կոփման կանոնները.

  • Կոփումն սկսել առողջ վիճակում: Եվ իհարկե պետք է հաշվի առնել մարդու առողջական վիճակը, կլիմայական պայմանները, տարվա եղանակը: Հիվանդությունների առկայության դեպքում պարտադիր պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
  • Շարունակականություն. կոփվել ամբողջ տարվա ընթացքում, կանոնավոր, քանի որ նույնիսկ կարճատև ընդմիջումները կարող են թուլացնել հարմարողականության մեխանիզմները, և ամեն ինչ հարկավոր է սկսել նորից: Տարվա եղանակից կախված` կոփման մեթոդները պետք է փոփոխվեն, բայց ոչ կտրուկ կերպով։ Օրինակ` ձմռանը սառը ցնցուղը կարելի է փոխարինել ոտքերը սառը ջրով շփելով։
  • Պարզից դեպի բարդը. պետք է սկսել շատ պարզ և թեթև միջոցառումներից, այնուհետ` աստիճանաբար բարդացնել, օրինակ` ջրի ջերմաստիճանը աստիճանաբար իջեցնել կամ սառը եղանակին զբոսանքի տևողությունը երկարացնել։
  • Ջերմային ռեժիմի պահպանում. անհրաժեշտ է ստուգել մաշկի ջերմաստիճանը և համոզվել, որ քիթն ու վերջույթները տաք են։ Եթե մարմինը սառում է, անոթները նեղանում են, խանգարվում է արյան շրջանառությունը, և կոփումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Վտանգավոր է նաև գերտաքացումը, հատկապես մաշկի գերխոնավացման և բարձր ջերմային ռեժիմի պայմաններում սառը ջրի ազդեցությունը:
  • Պարտադիր պետք է հետևել ինքնազգացողությանը: Միջոցառումները պետք է առաջացնեն հաճելի, դրական զգացողություններ:

Ի դեպ, կարելի է համատեղել կոփումը ֆիզիկական վարժությունների հետ:

Կոփվեք, վարեք առողջ կենսակերպ և եղե՛ք առողջ: