Posted in Ֆիզիկա 9

Դաս 18․ Ճառագայթաակտիվություն․ Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա 

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը:
Բնական ճառագայթաակտիվությունը որոշ նյութերի ատոմային միջուկների ինքնաբերաբար քայքայվելու և ճառագայթներ արձակելու երևույթն է։

2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը։
Այն հայտնագործել է Անրի Բեքերել-ը՝ ուսումնասիրելով ուրանի աղերը։ Նա նկատեց, որ դրանք առանց լուսավորման էլ ազդում են լուսանկարչական թիթեղի վրա։

3. Ատոմի, թե՞ միջուկի հատկություններով է պայմանավորված ճառագայթաակտիվությունը: Պատասխանը հիմնավորեք:
Ճառագայթաակտիվությունը պայմանավորված է միջուկի հատկություններով, որովհետև փոփոխությունները տեղի են ունենում ատոմի միջուկում, ոչ թե էլեկտրոնային թաղանթում։

4. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար:
Բնութագրական է այն, որ միջուկները ինքնաբերաբար քայքայվում են և արձակում α, β և γ ճառագայթներ։

5. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ:
Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են հիմնականում ծանր տարրերը՝ ուրանը, ռադիումը, թորիումը և այլն։

6. Ի՞նչ է հետևում մագնիսական դաշտում ճառագայթաակտիվ աղբյուրի առաջած փնջի` երեք առանձին փնջերի բաժանվելու փաստից:
Դա ցույց է տալիս, որ ճառագայթումը միատեսակ չէ և բաղկացած է երեք տարբեր տեսակներից՝ α, β և γ ճառագայթներից։

7. Ի՞նչ է α-մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:
α-մասնիկը հելիումի միջուկ է։
Բնութագրեր՝
ուժեղ իոնացնող հատկություն
դրական լիցք՝ +2
մեծ զանգված
փոքր թափանցելիություն

8. Ի՞նչ է β-մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:
β-մասնիկը արագընթաց էլեկտրոն է։
Բնութագրեր՝
մագնիսական դաշտում շեղվում է
բացասական լիցք
փոքր զանգված
միջին թափանցելիություն

9. Ի՞նչ է γ-մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:
γ-ճառագայթը էլեկտրամագնիսական ճառագայթ է։
Բնութագրեր՝
թույլ իոնացնող հատկություն
լիցք չունի
զանգված չունի
շատ մեծ թափանցելիություն

10. Ինչո՞վ է պայմանավորված ճառագայթաակտիվության ազդեցությունն օրգանիզմի վրա:
Ճառագայթման ազդեցությունը պայմանավորված է բջիջների և հյուսվածքների իոնացմամբ ու վնասմամբ։

11. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը, և ի՞նչ միավորով է չափվում այն:
Կլանված բաժնեչափը ցույց է տալիս, թե որքան ճառագայթային էներգիա է կլանել նյութը։
Չափման միավորը գրեյն է (Գր)։

12. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը:
Բնական ֆոնը շրջակա միջավայրում մշտապես առկա բնական ճառագայթումն է, որը գալիս է տիեզերքից և երկրակեղևից։

13. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար:
Մարդու համար մոտ 4-5 Գր ճառագայթումը կարող է մահացու լինել։

14. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ:
Ամենախոցելին են՝
մարսողական համակարգը
արյունաստեղծ համակարգը
նյարդային համակարգը
վերարտադրողական օրգանները

15. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափերով ճառագայթահարումը:
Փոքր բաժնեչափերով ճառագայթահարումը կիրառվում է բժշկության մեջ՝ հիվանդությունների ախտորոշման և որոշ դեպքերում բուժման համար։


Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն