Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛

Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ — կա

շղթայիւք — շղթայյուք

ջանայ — ջանա

միաշաբթւոջ — միաշաբթվոջ

Արտաւազդայ — Արտավազդա

Բառարան

Զրուցեն — զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ — այստեղ` թե

արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք — շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն — շղթաները

ջանայ — ջանում է

առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից

զօրանան — զօրանում են, ամրանում են

ասեն — ասում են

վասն որոյ — որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր

 ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը

երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ

բախեն — այստեղ` խփում են

զի — որ, որպեսզի

զօրասցին — այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ — զման, զշղթայսն — շղթաներ, զհետ — գետ, զսալն — զալ,

բ) արգելեալ — հարգել, կապեալ — կապել, կռանահարութեան — կռաություն,

գ) յայրի — արի, յաւուր — յար,

դ) որոյ — որ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք-պառավ,  կապանքն-կապել, շղթայքն-շխթաները, զսալն-սալ:

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմ
ության նկատմամբ:
Զրուցում են սրա մասին և ծերերը, թե բանտարկված է մի այրում, կապված երկաթի շղթաներով․ և երկու շուն անընդհատ կրծում են շղթաները, ջանում է ելնել և աշխարհը վերացնել․ բայց , ասում են, դարբինների կռանահարության ձայնից ամրանում են կապանքները։
Որի պատճառով և առ մերով,  մեր ժամանակներում իսկ, մեր դարբիններից շատերը հետևելով առասպելին՝ կիրակի օրը երեք կամ չորս անգամ սանլ, որպեսզի ամրանան, ասեն շղթայքն Արտավազդը։

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին: 

Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։ Ապրելով երկար և երջանիկ կյանքով ։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան։

Posted in Երկրաչափություն

Հարցեր կրկնության համար

1.

Երկու կետով կարելի է տանել մեկ ուղիղ:
2.

Երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ։
3.

Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:
4.

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ:
5.

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:

6.

 Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:

7.

 Երկրաչափության մեջ միևնույն ձևը և նույն չափերն ունեցող երկու պատկերներն անվանում են հավասար պատկերներ: 

8.

Պատկերներ համեմատելու ձևերից է վերադրումը: Մի հատվածի  ծայրակետը վերադրում ենք մյուս հատվածի  ծայրակետի հետ այնպես, որ դրանք համընկնեն: Եթե համընկնում են նաև մյուս  ծայրակետերը, ապա այդ հատվածները հավասար են:

9.

Հատվածի այն կետը, որը հատվածը տրոհում է երկու հավասար մասերի կոչվում է միջնակետ: 

10.

Մի անկյան գագաթը վերադրում ենք մյուս անկյան գագաթի հետ և առաջին անկյան կողմը վերադրում ենք մյուս անկյան կողմի հետ այնպես, որ դրանք համընկնեն, իսկ մյուս երկու կողմերը ընկնեն համընկնող կողմերի հանդեպ նույն ուղղության վրա: Եթե համընկնեն նաև մյուս երկու կողմերը, ապա անկյունները հավասար են: 

11.

Անկյան գագաթից ելնող ճառագայթը, որն անկյունը բաժանում է երկու հավասար անկյունների, կոչվում է անկյան կիսորդ: 

12.

AB=AC+BC 
13.

AOB=AOC+COB 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

  1. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք,
    բախեցէք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ գտանէ, եւ որ բախէ բացցի նմա։

տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ-խնդրել, հայցէ-խնդրել, գտանէ-գտնել։
բ) բացցի նմա արտահայտությունը — կբացվի նրա առաջ։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Խնդրեք և կտրվի ձեզ, Խնդրեք և կգտնեք, բախեք և կբացվի ձեր առաջ։ Որովհետև ով խնդրում է գտնում է առնու, և որ խնդրեք կգտնեք, և ով բախում է կբացվի նրա առաջ։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Ընդգծվածբառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Պարզապես ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են անցնելու ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են են

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

  1. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Հերիք է՝ նայեք գլոբուսին, որ տեսնեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվին: 1912 թվին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ  քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների ժամանակ այդ ենթադրությունը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև համընկնումներ կան:

  1. Կետերիփոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը սաստիկ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Դալարել (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրեցրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երերուն (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան` (ոստիկանը), զարմանքից ճչաց(լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրել էին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետապնդեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ հայտնվեց (կորչել) այլ(նույն) ժամանակներում ուրիշ (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

Posted in Պատմություն

Բյուզանդիան հայկական (Մակեդոնական) հարստության օրոք

  • Ինչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազամների հետևանքով

Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը

  • Ով էր Հայկական-Մակենդոնական արքայատոհմի հիմնադիրը:Ինչպես նա հասավ կյասերական աստիճանի

Վասիլ(Բարսեղ)I-ը

Նա ծնվել էր Մակեդոնիայում: Ապրել գերության մեջ: Հետո եկել Բյուզանդիա և դրաձել ախոռապան: Հետո դարձավ համակառավարիչ և սկսեց կառավարել Միքայել III-ի հետ: Այնուհետև տապալելով նրան դառավ է կայսր:

  • Փաստերով հիմնավորեք,որ Հայկական արքայատոհմի օորոք Բյուզանդիան կրկին հզորացել էր:

Վասիլ I–ը մտցրեց գահաժառանգման նոր կարգ: Այժմ միայն իշխող արքայատոհմի ներկայացուցիչները կարող էին կայսր դառնալ: Նրա օրոք Բյուզանդիան վերականգնեց իր տիրապետությունը Միջերկրական և Սև ծովերի ավազաններում: Վասիլ I–ի օրոք լրացվեց Հուստինիանոսի կազմած օրենսգիրքը: Նրա հաջորդ Լևոն VI Իմաստասերը կազմեց օրենքների նոր ժողովածու, որը բաղկացած էր 60 գրքերից:

  • Ինչով էր հայտնի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսրը

Նա հայտնի էր որպես հանրագիտարանային բնույթի ժողովածուների հրատարակության նախաձեռնող

  • Որն է բյուզանդկան էպոսը և ինչի հետ է կապված նրա ստեղծումը:Այս առումով կարող ենք այն համեմատել հայկական էպոսի հետ:

«Ասք Դիգենիս Ակրիտասի մասին»

  • Երբ է բացվել Կոստանդուպոլսի համալսարանը

1045թ.

  • Ովքեր էին սելջուկները և պեչենեգները:

Թշնամի ցեղեր

  • Երբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:ինչ հետևանքներ ունեցավ այն:

1071թ. բյուզանդական զորքը ծանր պարտություն կրեց

  • Որ արքայատոհմին անցավ գահը ծանր վիճակում:

Կոմնենոսների

Posted in Կենսաբանություն

Գլխարկավոր սնկեր

Լրացուցիչ աշխատանք․

  • Ի՞նչ կառուցված ունեն  գլխարկավոր սնկերը

Սնկերը կառուցված են պտղամարմինից, որը ունի ոտիկ և գլխարկ

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը

Ծառի և սնկի կապը տարբեր օրգանիզմների մեջ

  • Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի մասին

Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

Forest Floor Mushrooms Images – Browse 14,368 Stock Photos, Vectors, and  Video | Adobe Stock

Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

Advertisement

Плазмодий | Пикабу

Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

Ամենատարօրինակ սնկերը. ֆոտոշարք

Միջինում ամեն սունկ  բաղկացած է մոտ 90% ջրից( ինչպես մարդը):

Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

Իմանալ․

  • Հայաստանում տարածված թունավոր սնկերից են` դժգույն պոգանկան, կեղծ կոճղասունկը, կարմիր ճանճասպանը,  կեղծ աղվեսասունկը և այլն:
  • Հայաստանում տարածված ուտելի սնկերից են` շամպինիոնը, կարմրագլուխ սունկը, յուղասունկը, կեչասունկը, և այլն:
Posted in Քիմիա 7

Քիմիա

• Թվարկի՛ր նյութի որոշ ֆիզիկական հատկություններ:

Համ, հոտ, ագրեգատային վիճակ, գույն և այլն

• Ի՞նչ ագրեգատային վիճակում կարող են լինել նյութերը: Բե՛ր օրինակներ:

Հեղուկ, պինդ գազ։

Հեղուկ վիճակ-ջուր, բենզին, քացախ և այլն

Պինդ վիճակ-սեղան, աթոռ և այլն

Գազային վիճակ – գոլորշի , թթվածին և այլն

• Գտի՛ր «ավելորդը» յուրաքանչյուր շարքում.

ա) երկաթ, քացախ, բուսական յուղ, գնդակ, կերակրի աղ

բ) հեռախոս, ժամացույց, սար, մարմար, ձող.

գ) ծաղիկը դաշտում, ծաղիկը թփի վրա, ծաղիկը զգեստի վրա, ծաղիկը ծառի վրա:

4. Համեմատի՛ր հետևյալ նյութերը.

ա) բուսական յուղ և քացախ,

Բուսական յուղ չի լուծվում ջրում իսկ քացախը լուծվում է

բ) շաքար և սոդա,

Շաքարի և սոդայի համերը և հոտերը տարբեր են

գ) երկաթ և ոսկի,

Գույնը և Կարծրությունը տարբեր են

դ) կավիճ և գրաֆիտ (գծամատիտի միջուկ): Գույնը