Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

1 Առանց հաշվելու պարզիր, թե ո՞ր արտահայտություններն են իրար հավասար:

6/19−25

−25+6/19

−6/19−25

25−6/19

2 Ընտրիր հավասար արտահայտությունները:

(−59/28)⋅(−37/25)

(−37/25)⋅(59/28)

(−37/25)⋅(−59/28)

37/25⋅59/28

3 Արտահայտությունը գրիր առանց փակագծերի:

−(−52 10/37)=52 10/37

4 10/53−12/33−(−53) արտահայտությունը ներկայացրու գումարի տեսքով:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

10/53+12/33+53

10/53−12/33−53

10/53+(−12/33)+53

10/53+12/33+(−53)

5 Ո՞ր արտահայտություններն են իրար հավասար:

(−17/54)⋅(−2)

17/54⋅(−2)

(−2)⋅17/54

2⋅(−17/54)

6 Առանց հաշվելու գտիր հավասար արտահայտությունները:

−10/40−40/62

10/40−40/62

−10/40+40/62

−40/62−10/40

7 7−758 արտահայտությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:

Պատասխան՝ 7−7/58= 7⋅(1−1/58)

8 Գտիր արտահայտության արժեքը:

Եթե պատասխանը բացասական թիվ է, ապա «−» նշանը տեղադրիր կոտորակի համարիչում:

−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29=-48/29

9 Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը` ձևափոխիր արտահայտությունը:

Մեծությունները գրիր առանց բացատների, բազմապատկման նշանի փոխարեն օգտագործիր \(«*»\) նշանը:

8/36⋅−39⋅m=8/36⋅m·-36=

10 Ո՞ր արտահայտություններն են հավասար −11 29/54⋅m⋅e-ին:

Ընտրիր ճիշտ տարբերակները:

11 29/54⋅m⋅(−e)

(−11 29/54)⋅(−m)⋅(−e)

−11 29/54⋅(−e)⋅m

−11 29/54⋅e⋅m

−e⋅(11 29/54)⋅m

−m⋅e⋅(−11 29/54)

m⋅e⋅(−11 29/54)

11 Լուծիր x/36−x⋅x=0 հավասարումը:

Առաջինը տեղադրիր փոքր արմատը:

Պատասխան՝ x1=0x2=0

12 Արտահայտությունը ներկայացրու գումարի տեսքով:

Թվերն ու նշանները գրիր առանց բացատների:

−60/51−p−z=(−60/51)

-60/51+p+z=+60/51

13 Կիրառելով բաշխական օրենքը, պարզեցրու 1/3a+7/24a−1/8a արտահայտությունը և գտիր նրա արժեքը, եթե a=24

Պատասխան՝ 12

Posted in Մայրենի 6

Մայրենի

Երկուշաբթի

Այս շաբաթը սկսում ենք հոլովները վերհիշելով։

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրքամպսեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք ամպ սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի ամպի սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին ամպին սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից սեղանից ամպից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով ամպով սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրքում, ամպի մեջ, սեղանի մեջ

2Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր:

Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:

Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:

Ե. Ծովածոցներ, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիրներ, լրագիրներ:

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ:
Է. Մարդիկ, կանայք:

3Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերին (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալուլկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրնթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-միայնակ, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարյակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-աչքահաճ:

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հաջողության փերու Շատրվանը» հեքիաթը։

Երեքշաբթի

« Իմ մայր,իմ գարուն․․․»

ընթերցում ենք ՝ Սարոյան.

ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ

Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։
Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ
զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա
ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։
Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի
աշխատանք չեմ ուզում։
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը
և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց
մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը
նախամուտք դուրս եկավ և կանչեց.
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա
Բոֆրերին։
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ
վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա
Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։—
Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից
ուրիշ բան լինել չէր կարող։
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ
չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝
սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն
ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,—
76
ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։—
Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ
ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և
ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց,
որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց
դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր
հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի
դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-
րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։
Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը
շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի
պատեֆոնը և լռեցրեց այն։
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։

Վիլյամ Սարոյան

  1. Փորձե՛ ք մեկնաբանել՝ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին» արտահայտությունըգրիր քո կարծիքը , գուցե գեղեցիկ պատմություն ստացվի։
  2. Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հ
լուր-բ
երթ-թ
աղեղ-բ
կար-տ
յուղ-ճ
լոր-կ
ութ-թ,բ
վազ-ա
աքար-շ
ախտ-թ
ճար-վ
նուշ-ա
ծուխ-ա
այծ-կ

Posted in Մայրենի 6

Մայրենի

Երկուշաբթի

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արև չկար …

« ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…

անհուն-անսահման, հազարանուն-բազմանուն, տենչացի-ցանկացա, մրմունջ-փսփսոց

Երեքշաբթի

« ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

« Լուսամփոի պես աղջիկ․․․ »

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

բար-պտուղ, լուսե-լուսագեղ, վսեմ-բարձր, թոքախտավոր-թոքախտահար, ակաթ-թանկագին քար, հոգեթ-հմայող

Եղիշե Չարենց

Չորեքշաբթի-Հինգշաբթի

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով աննդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռիալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։

  • Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
  • Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
  • Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
  • Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։

3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։

Ես, դու, նա, մեկը։

4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։

թախծոտ դեմքով թախծադեմ

փայտից պատրաստված փայտյա

մեգով պատված միգապատ

միրգ տվող մրգատու

շահույթ բերող շահաբեր

շնորհներ ունեցող շնորհալի

ոսկուց ձուլված ոսկեձույլ

5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

ԳոհարՀարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, ՀասմիկԳոռՀրաչյա

6. Տրված բառերից ո՞րն է գոյական:

փայտե

սարսափ

զարմանալի

հուսալի

7.Գրե՛լ փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ կապակցությունները՝ ողջ գյուղը, մենք՝ դպրոցականներս, այստեղից հեռու, այդ լուրը, որքա՞ն ժամանակ, ուրիշ մեկը, ոչ ոք չսպասեց։

Մի օր երբ մենք՝ դպրոցականներս 5-րդ դասարան էինք ողջ գյուղը հավաքվեց այստեղից հեռու մի տեղ: Այդ լուրը լսելով ոչ ոք չսպասեց ինձ և ընկերուհուս: Ընկերուհիս ասաց.

Որքա՞ն ծամանակ է բոլորը գնացել են ինձնից և քեզնից բացի ուրիշ մեկը չկա:

Ես նայեցի շուրջս. իրոք ոչ մեկ չկար:

Որոշ ժամանակ անց ես և ընկերուհիս տեեսանք թե ինչպես է ողջ գյուղը վերադառնում քննարկելով այդ լավ լուրը:

Ուրբաթ

Ստեղծագործական և ընթերցանության ուրբաթ, կարդում ենք, կատարում ենք ստեղծագործական աշխատանքները և ամփոփում ենք շաբաթվա առաջադրանքները։ ( Շաբաթվա ամփոփում) ։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Երազանքի ճանապար

Այն պահից սկսած, երբ մարդն սկսում է գիտակցել, նա սկսում է նաև երազել։ Երբ փոքր ենք լինում, երազում ենք հեծանիվ ունենալ, կամ գուցե փորձել այն համեղ պաղպաղակից, որն այն տարեց մարդն է վաճառում փողոցի խաչմերուկում, կամ գուցե երազում ենք շուն կամ կատու ունենալու մասին, երազում ենք շուտ մեծանալ, երազում ենք ամեն տեսակ հավանական ու անհավանական բաներ…
Մեծանալով հետզհետե փոխվում են մեր երազանքները, սկսում ենք նոր բաներ երազել, ու կրկին նրանց մի մասն հասանելի է թվում, մյուսներն` անիրական։ Բայց մենք չենք դադարում երազել։ Երազում ենք այնքան, մինչև որ իրականանա այդ երազանքը։ Այն դարձնում ենք նպատակ, անում ենք ամեն ինչ, նրան հասնելու համար, անվերջ ձգվում ենք դեպի այն: Հասնում ենք… իսկ հետո՞։ Հետո չկա, հասնում ենք ու վերջ։ Այն կորցնում է իր նշանակությունը, կարևորությունը։ Երազանքը կատարված է, երջանկությունը տևում է մի ակնթարթ և վերջ, մենք գնում ենք մի նոր երազանքի հետևից, որովհետև… իրական երջանկությունը ոչ թե երազանքի կատարվելու պահի մեջ է, այլ հենց նրան հասնելու ճանապարհի, երջանկությունը ամեն քայլի մեջ, որ տանում է դեպի երազանք, երազանքի ճանապարհին եղած ամեն մի դժվարություն հաղթահարելու մեջ է ու ամենակարևորը այդ ճանապարհին եղած ամեն մի մանրուք նկատելն է, ամեն մի պահը գնահատելն ու ամեն մի վայրկյանով ապրելն է։ Չէ՞ որ, կյանքը չափազանց կարճ է, այն բաղկացած է տասնավոր, հարյուրավոր, հազարավոր ճանապարհներից, որոնք դեպի ամենատարբեր երազանքներ են տանում` իրականացնելով մեկը, դու փոխում ես ճանապարհդ ու գնում ես հաջորդ երազանքի հետևից ու այդպես մինչև կյանքի վերջ։

Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, կյանքում այնքան մանրուքներ կան, որոնք կարող են մեր դեմքին ժպիտ պարգևել, սրտին` երջանկություն, իսկ մենք դրանք չենք նկատում, այլ անընդհատ շտապում ենք, շտապում ենք չգիտեմ ուր, ճանապարհին ոչինչ չնկատելով ու վստահ ենք, որ հասնելու ենք նրան, ինչի համար լույս աշխարհ ենք եկել…
Բայց ո՞րն է մեր իրական կոչումը, ինչի համար մենք ծնվել ենք։ Գուցե մենք լույս աշխարհ ենք եկել երկնքին նայելու կամ ուղղակի քայլելու համար, երաժշտություն նվագելու/լսելու կամ ծովում լողանալու համար… Ինչ-որ մեկն կասի դա կոչում չէ, այլ սովորական կյանք, բայց իրականում հենց այդ սովորական կյանքի մեջ է երջանկությունը, ոչ միայն վերջնակետի, այլ նաև ընթացքի մեջ է, ամեն մի քայլի մեջ։
Երազնքներն իրականանում են, նպատակներին հնարավոր է հասնել, ու թե այս երկուսից որ մեկին եք հավատում, դա իրականում այնքան էլ էական չէ, որովհետև հնարավոր է անվերջ երազել կամ էլ նույնպես անվերջ շարժվել դեպի նպատակ, բայց ոչ ապրել: Ապրել նշանակում է պահի մեջ զգացողություններ բռնել, լինել այստեղ և հիմա: Չհետաձգել կյանքը մինչև վաղը, ապա հաջորդ երկուշաբթի և այդպես շարունակ: Ապրել պետք է այսօր: Վաղը կարող է ընդհանրապես չգալ:

Հ.Գ. Ասում են, մուլտֆիլմերը միայն երեխաների համար են… ես համաձայն չեմ, այսօր ինձ այդ երեխաների համար նախատեսված մուլտֆիլմը մտածելու տեղիք տվեց ու բացահայտեց այն, ինչ վերևում գրել եմ։ Մի պահ ուղեղս լուսավորվեց ու ես հասկացա… աչքիս առաջ եկավ բոլոր այն պահերը, երբ կատարվել են երազանքներս, հիշեցի երջանկությունս, որ տևում էր մի քանի րոպե, ժամ, օր, իսկ հետո ես նոր երազանք էի պահում ու շարժվում առաջ։ Հիշեցի նաև այն բոլոր ճանապարհները, որոնք անցել եմ այդ երազանքներն իրականացնելու համար` իր բոլոր մանրուքներով։ Ու հասկացա` հիմա էլ ինչ-որ անում եմ, անում եմ ևս մեկ երազանքի/նպատակի հասնելու համար ու նրա ընթացքը հաճելի է, հաճելի է ամեն մի զգացողությունը, որ զգում եմ այդ ճանապարհին, ամեն դժվարություն, որ հաղթահարում եմ, ամեն մի քայլը, որ մոտեցնում է ինձ երազանքիս։ Հաճելի է հասնել երազանքին, բայց առավել հաճելի է նրան հասնելու ճանապարհը։
Երազեք, նպատակ դրեք ձեր առաջ, գնահատեք ամեն մի քայլը, որ երազանք/նպատակ է տանում, ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին, որ հանդիպում են կյանքի ամենասովորական օրերի մեջ, ժպտացեք ու գտեք ձեր երջանկությունը մանրուքների մեջ։

Posted in Մայրենի 6

Գարուն

Գարունը եկավ Ու օդը լցվեց

Նորի սպասումով Կանաչի հոտով։

Գարունը մեր կյանք Նորից գույն բերեց,

Նոր արեւ բերեց Ծաղկի բույր բերեց։

Posted in Մայրենի 6

Մայրիկս

Ես իմ մայրիկին նմանացնում եմ աշխարհի բոլոր ամենալավ ծաղիկներին ։ Նա մանուշակի պես գեղեցիկ է, նա անուշ բույր ունի ինչպես մեխակ,նա նուրբ է ինչպես զանգակ։

Նրա կողքին ես ուժեղ եմ,

Նրա գրկում միշտ անվախ եմ,

Նրա սիրով ես պաշարված՝

Այս աշխարհում ես անպարտ եմ:

Նա իմ մայրն է, իմ գարունը,

Ինձ համար շա՜տ-շա՜տ սիրունը,

Որ ժպիտով իր ծաղկաբույր

Իմն է դարձնում ողջ աշխարհը:

Posted in Uncategorized

English

7 a 1 Yes, please. A 2 No thanks.S 3 Oh, right.A 4 Don’t worry.A c

d 1 A James- would you like some pizza? B No, thanks, Sandy-I don’t like pizza very much 2 A Come on Alex. It’s 8,30, We’re late! B Oh, right. Sorry Bill. OK, I’m ready now-let’s go! 3 A Is the homework diffcilt, Jane? Do you want some help? B Yes, please, Mum. Help me whit question three! 4 A I really want a hmaburger. But I haven’t got any money. B  Don’t worry, Mike. I’ve got some money. I can buy some hamburgers. 8 b

Posted in Uncategorized

English

B

1 What trype of bird does the texst mention? Budgie

2 What are the four most popular pets in the world? Dog, cat, fish, birds

3 Where have pepole got cickets as pets? In Japan and China

4 Where the pepole got baby seals aspets? In Canada

5 Do hissing cockroaches bite? No

6 What have kangaroos and sugar gliders both got? In Australia some pepole have kangaroos and sugar gliders as pets.

Posted in Uncategorized

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Երբ մի իրը քուզում ենք հրել և չի ստացվում դա մեխանիկական աշխատանք չէ

  • Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեր անցած ճանապարհից

  • Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է էներգետիկայից:
  • Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային, էլեկտրական, միջուկային, մեխանիկական

  • Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Նրանք օգտվում են արդեն պատրաստի նյութերից

  • Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ինչոր մի մարմնի ջերմությունը

  • Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ սառը և տաքը հավասարվում են

  • Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Էլեկտրական, գազային, մեխանիկական, հեղուկային

  • Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Քանի որ ջերմաչափի ծայրը նեղացած է  այն պետք է թափահարել նոր օգտագործել

  • Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Հալում պնդացում գոլորշացում խտացում եռում

  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալումը պինդ վիճակից հեղուկ վիճակ

Պնդացում հեղուկ վիճակից պինդ վիճակ

  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

100C⁰

  • Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Գոլորշացում հեղուկից  գազային վիճակ

Խտացում գազայինից հեղուկ վիճակ

  • Ի՞նչ է մարմնի կշիռը:

Երբ մարմինը կշռում ենք

  • Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Ձգողության ուժի օգնությամբ

  • Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  • Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Այն դեպքում երբ մի իրի ուժը ազդում է մյուս իրին

  • Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Ինչվոր մի տեղի կամ իրի նկատմամբ

  • Ի՞նչով են իրարից տարբերվում շարժումները:

Ինչոր մի մարմնի նկատմամբ

  • Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում

Այն ցույց է տալիս անհավարաչափ կամ սավասարաչափ արագությունը

Արագությունը չափվում ենք կ/ժ կամ մ/վ