Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։

Փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ, դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ, գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել, սանդուղք, հախճապակի, ցնցուղ, ողբ։ 

2.Գրել միասին, անջատ կամ գծիկով։ 

Թել-ասեղ, ներս գցել, տոհմից տոհմ, ազգանուն, մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ, հնուց ի վեր, ըստ իս, զինծառայող, թույլ տալ, ի ծնե, առ աստված, բաց կանաչ, թև առնել։ 

3. Ըստ անհրաժեշտության գրե՛ք մեծատառով։ 

Պարսից ծոց, Տրդատ Երկրորդ, Հյուսիսատլանտյան դաշինք, Աղբյուր Սերոբ, Բերմունդյան եռանկյունի, Հռոմեական կայսրություն, Հայկական Տավրոս, Հռոդոսի կոթող, Հաղթանակի կամուրջ, Քեոփսի բուրգ, Հայրենական մեծ պատերազմ, Հյուսիսային պողոտա, Հակոբ Մեղապարտ, Պետրոս առաքյալ, Էջմիածնի Մատենադարան, Արտեմիսի տաճար։ 

4. Նշի՛ր հնչյունափոխությունները։ 

Կապտաթույր — կապույտ + ա + թույր, ույ-ը սղվել է
աստըղաբույլ — աստղ + ա + բույլ, ը-ն սղվել է
ձանձրույթ — ձանձիր + ույթ, ի-ն սղվել է
պատմական — պատում + ական, ու-ն սղվել է
գործնական — գործուն + ական, ու-ն սղվել է
բուրավետ — բույր + ա + վետ, ույ-ը դարձել է ու
վրեժխնդրություն — վրեժ + խնդիր + ություն, ի-ն սղվել է
դեղնակտուց — դեղին + ա + կտուց, ի-ն սղվել է
մարդկություն — մարդիկ + ություն, ի-ն սղվել է

Posted in Կենսաբանություն 9

Ժառանգական հիվանդություններ, չարորակ նորագոյածություններ

Դասարանական աշխատանք․

  1. Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
    ա) միայն շրջակա միջավայրից
    բ) գեների միջոցով ծնողներից սերունդներին
    գ) միայն սննդի միջոցով
    դ) վարակման ճանապարհով
  2. Ո՞րն է ժառանգական հիվանդության օրինակ
    ա) գրիպ
    բ) շաքարախտի որոշ տեսակներ
    գ) տուբերկուլյոզ
    դ) կարմրուկ
  3. Չարորակ նորագոյացությունները բնութագրվում են՝
    ա) դանդաղ աճով և սահմանափակ տարածմամբ
    բ) անվերահսկելի աճով և մետաստազներով
    գ) միայն ցավով
    դ) միայն արտաքին տեսքի փոփոխությամբ
  4. Ի՞նչ է մուտացիան
    ա) օրգանիզմի աճը
    բ) գենի կամ քրոմոսոմի փոփոխություն
    գ) սննդի մարսում
    դ) բջջի բաժանում
  5. Ո՞ր գործոնն է նպաստում չարորակ ուռուցքների առաջացմանը
    ա) առողջ սնունդ
    բ) ֆիզիկական ակտիվություն
    գ) ճառագայթում և վնասակար նյութեր
    դ) բավարար քուն
  6. Ժառանգական հիվանդությունները կարող են լինել՝
    ա) միայն վարակիչ
    բ) միայն սուր
    գ) գենային և քրոմոսոմային
    դ) միայն արտաքին
  7. Մետաստազը նշանակում է՝
    ա) բջջի մահ
    բ) ուռուցքի տարածում այլ օրգաններ
    գ) գենի կրկնապատկում
    դ) օրգանիզմի աճ
Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ

Պարույր Սևակ – «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»

Այս բանաստեղծությունում Սևակը խոսում է հայ ժողովրդի ինքնության և ուժի մասին։ Նա ասում է, որ հայերը թվով քիչ են, բայց ունեն մեծ պատմություն, մշակույթ և ուժեղ ոգի։

Բանաստեղծը հպարտությամբ է ներկայացնում հայ ժողովրդին։ Նա ցույց է տալիս, որ հայերը անցել են շատ դժվարությունների միջով, բայց չեն կորցրել իրենց լեզուն, մշակույթը և հայրենիքի նկատմամբ սերը։

Բանաստեղծության հիմնական գաղափարն այն է, որ ժողովրդի ուժը ոչ թե թվի մեջ է, այլ նրա հոգու, պատմության և միասնության մեջ։

Սիլվա Կապուտիկյան – «Լսիր, որդիս»

Այս բանաստեղծությունը մայրական խորհուրդ է։ Կապուտիկյանը իր խոսքը ուղղում է որդուն և նրան հորդորում է սիրել և պահպանել իր մայրենի լեզուն։

Բանաստեղծուհին ցույց է տալիս, որ լեզուն ժողովրդի ամենակարևոր արժեքներից մեկն է։ Եթե ժողովուրդը կորցնի իր լեզուն, ապա կարող է կորցնել նաև իր ինքնությունը և մշակույթը։

Բանաստեղծության մեջ կա մեծ սեր հայրենիքի և հայերեն լեզվի նկատմամբ։ Մոր կերպարը այստեղ ներկայացված է որպես իմաստուն մարդ, ով իր երեխային տալիս է կյանքի կարևոր խորհուրդ։

Բանաստեղծության հիմնական գաղափարն այն է, որ մարդը պետք է միշտ սիրի և պահպանի իր մայրենի լեզուն և հայրենի մշակույթը։

Posted in Հանրահաշիվ 9

Իռացիոնալ անհավասարումներ

1)

√x > 2
x ≥0
x> 4
(4;∞)

√x < 2
0 ≤x<4
[0;4)

√x ≤ 0
x=0
0

√x > -10
x ≥0
[0;∞)

√x < 7
0≤ 0<49
[0;49)

√x > 9
x>81
(81;∞)

√(2x — 4) > -2
2x-4≥0
x≥2
[2;∞)

√(2x — 4) < -3
լուծում չունի

√(2x — 2) < 0
լուծում չունի

√(2x — 8) ≥ 0
2x-8≥ 4
x≥4
[4;∞)

√(7x — 7) < 2
7x-7≥0
7x-7>4
7x≥7 x≥1
7x<11 x<11/7
[1;11/7)

√(2x — 4) < -4
լուծում չունի

√(2x — 6) > 5
2x-6>25
2x>31
x>15,5
(15,5;∞)

√(x — 9) ≤ 0
9

2)700 կգ շաքար վաճառվելուց հետո խանութում մնաց ամբողջ շաքարի 65 %–ը:
ա) Սկզբում որքա՞ն շաքար կար խանութում:
100-65=35
700*100/35=2000
բ) Վերջում որքա՞ն շաքար մնաց խանեւթում:
2000-700=1300


3)240 կգ շաքար վաճառվելուց հետո խանութում մնաց ամբողջ շաքարի 20 %–ը:
ա) Սկզբում որքա՞ն շաքար կար խանութում:
100-20=80
240*100/80=300
բ) Վերջում որքա՞ն շաքար մնաց խանութում:
300-240=60

Posted in Русский 9

Человек должен быть свободен.

Человек должен быть свободен, потому что свобода — это самое ценное, что есть в жизни. Без свободы нельзя мыслить, мечтать и выбирать свой путь.

Свобода даёт возможность быть собой, принимать решения и нести за них ответственность. Когда человек свободен, он может развиваться, учиться, любить и помогать другим.

Но настоящая свобода не значит делать всё, что захочешь. Она приходит вместе с уважением к другим и пониманием, что наши действия влияют на окружающих.

Я верю, что каждый человек заслуживает свободы, потому что только тогда жизнь становится настоящей и полной смысла.

Posted in English 9

A Better Education for My Country

If I could change one important thing in my country, Armenia, I would change the education system. This is very important for our future.

First, I want to make schools more modern. Many schools are old. We need new computers and fast internet. For example, students can learn better with tablets and online lessons.

Second, learning English is very important. Today, the world speaks English. If students learn English well, they can find good jobs and talk to people from other countries.

Finally, I want more fun activities at school, like sports and art. Children need to be happy and healthy.

In conclusion, better education will make my country stronger. If children have good schools and learn new things, they will build a great future.

Posted in Русский 9

Русский язык

Однажды Солнце и сердитый северный Ветер затеяли спор о том, кто из них сильнее. Долго спорили они и, наконец, решились померяться силами над путешественником, который в это самое время ехал верхом по большой дороге.

— Посмотри, — сказал Ветер, — как я налечу на него: мигом сорву с него плащ.

Сказал, — и начал дуть, что было мочи. Но чем более старался Ветер, тем крепче закутывался путешественник в свой плащ: он ворчал на непогоду, но ехал всё дальше и дальше. Ветер сердился, свирепел, осыпал бедного путника дождем и снегом; проклиная Ветер, путешественник надел свой плащ в рукава и подвязался поясом. Тут уж Ветер и сам убедился, что ему плаща не сдернуть.

Солнце, видя бессилие своего соперника, улыбнулось, выглянуло из-за облаков, обогрело, осушило землю, а вместе с тем и бедного полузамерзшего путешественника. Почувствовав теплоту солнечных лучей, он приободрился, благословил Солнце, сам снял свой плащ, свернул его и привязал к седлу.

— Видишь ли, — сказало тогда кроткое Солнце сердитому Ветру, — лаской и добротой можно сделать гораздо более, чем гневом.

1.Озаглавить
Спор Солнца и Ветра

2.План теекста:
Спор Солнца и Ветра о первенстве.

Бессильная ярость северного Ветра.

Путешественник под натиском стихии.

Тепло и ласка лучей Солнца.

3.Антонимы:
сердитый-добрый

северный —южный

сердился —радовался

теплота —холод

доброта —злоба

Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդացե՛ք Վ․ Սարոյանի ,,Նռնեիները,, պատմվածքը։ Գրավոր վերլուծե՛ք՝ արտահայտելով ձեր կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։  

Վերլուծություն

Վիլյամ Սարոյան-ի «Նռնեիները» պատմվածքը մարդու երազանքի և իրականության բախման մասին է։ Մելիք հորեղբայրը ցանկանում է անապատը դարձնել այգի և նռնենիներ աճեցնել։ Նրա համար սա պարզապես աշխատանք չէ, այլ արվեստ և գեղեցկություն ստեղծելու փորձ։

Սակայն հողը չոր է, ջուրը քիչ է, և նրա բոլոր ջանքերը մեծ արդյունք չեն տալիս։ Նռնենիները դժվարությամբ են աճում, քիչ բերք են տալիս, իսկ վերջում այգին ամբողջությամբ կործանվում է։

Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ միայն երազանքը բավարար չէ․ պետք է նաև հաշվի առնել իրական պայմանները։ Բայց միևնույն ժամանակ Սարոյանը ցույց է տալիս, որ երազելը և փորձելը նույնպես արժեք ունեն։

Իմ կարծիքը

Իմ կարծիքով՝ պատմվածքը մի քիչ տխուր է, բայց շատ իմաստուն։ Մելիք հորեղբայրը միամիտ է, բայց բարի և գեղեցիկ հոգի ունի։ Նրա ձախողումը ցավալի է, բայց նաև ցույց է տալիս, որ կարևոր է ոչ միայն արդյունքը, այլ նաև մարդու ցանկությունը ստեղծելու ու հավատալու։

Այս պատմվածքը սովորեցնում է երազել, բայց նաև հասկանալ իրականությունը։

Posted in Երկրաչափություն 9

Խնդիրներ շտեմարանից

1)Հավասարասրուն սեղանի բութ անկյան գագաթից նրա մեծ հիմքին տարված ուղղահայացը 6 է: Այն մեծ հիմքը տրոհում է 8 և 12 երկարության հատվածների:
ա) Գտնել սեղանի փոքր հիմքը: 4
բ) Գտնել սեղանի մակերեսը:72
գ) Գտնել սեղանի պարագիծը:44

2)Հավասարասրուն սեղանի բութ անկյան գագաթից նրա մեծ հիմքին տարված ուղղահայացը 24 է: Այն մեծ հիմքը տրոհում է 10 և 30 երկարության հատվածների:
ա) Գտնել սեղանի փոքր հիմքը:20
բ) Գտնել սեղանի մակերեսը:720
գ) Գտնել սեղանի պարագիծը:112

3)Հավասարասրուն սեղանի հիմքերը 3 և 11 են, մակերեսը՝ 21:
ա) Գտնել սեղանի սրունքը:5
բ) Գտնել սեղանի պարագիծը:24
գ) Գտնել սեղանի անկյունագծի քառակուսին:58

4)Հավասարասրուն սեղանի հիմքերը 4 և 16 են, մակերեսը` 80:
ա) Գտնել սեղանի սրունքը:10
բ) Գտնել սեղանի պարագիծը:40
գ) Գտնել սեղանի անկյունագծի քառակուսին:164


5)ABCD-ն ուղղանկյուն սեղան է, <D = <C = 90օ, BC = 25, CD = 10, <ABD = 90օ:
ա) Գտնել AD հիմքի երկարությունը:4
բ) Գտնել ABD եռանկյան արտագծած շրջանագծի տրամագծի երկարությունը:4
գ) Գտնել ABCD ուղղանկյուն սեղանի մակերեսը:145

6)ABCD-ն ուղղանկյուն սեղան է, <D = <C = 90օ, BC = 9, CD = 3, <ABD = 90օ:
ա) Գտնել AD հիմքի երկարությունը:1
բ) Գտնել ABD եռանկյան արտագծած շրջանագծի տրամագծի երկարությունը:1
գ) Գտնել ABCD ուղղանկյուն սեղանի մակերեսը:15

Posted in Իրավունք 9

Հանրային քաղաքականություն

Ապրիլի 1-5
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 14/1․ Հանրային քաղաքականություն։ Հասկացությունը, մասնակիցները, գործընթացը, հիմնախնդիրները․
ա/ Հանրային քաղաքականության հասկացությունը, գործընթացի քայլերը /էլ․ դասագիրք, էջ 39-57/

Առաջադրանք
1․ Կատարե՛ք ամփոփիչ գործնական աշխատանքը /Գլուխ 2․ էջ 53-55/․բլոգային աշխատանք․

ՀՔ-ն պետության նպատակաուղղված գործողությունների ծրագիրն է՝ ուղղված հանրային խնդիրների լուծմանը (օրինակ՝ անվտանգություն, կրթություն, բնապահպանություն)։ Այն միայն օրենքը չէ, այլ դրա կիրառման ողջ ընթացքը։